Զաքիր Հասանովը «լուրջ հաջողությունների է հասել». ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռակոծել է սեփական քաղաքը

MasterNews

Ադբեջանական բաակի զորավարժությունների ժամանակ Գյանջա (Գանձակ) քաղաքի սեփական տներից մեկի վրա հրթիռ է ընկել: Այս մասին իր Facebook-յան  գրել է «Ազադլըխ» («Ազատություն») թերթի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զահիդը, որը վտարված է Ադրբեջանից եւ այժմ գտնվում է Ֆրանսիայում:

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը «լուրջ հաջողությունների է հասել» և հրթիռակոծել Գանձակը (Գյանջա), ասված է նրա գրառման մեջ: Գանիմաթ Զահիդի խոսքով, միջադեպը տեղի է ունեցել 5 օր առաջ:

«Աղստաֆայի շրջանում զորավարժությունների ժամանակ հրաձգարանից արձակված հրթիռն ընկել է Գանձակ քաղաքի նախկին Կոմսոմոլ թաղամասում գտնվող տներից մեկի վրա: Ռազմական դատախազությունը ցանկանում է պատժել ոչ թե կոորդինատներ տվողին, այլ կրակողին», — նշում է աղբյուրը:

Ադրբեջանական Թուրան գործակալության տվյալներով Գանձակում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհեր կամ վիրավորներ չկան: «Տան գտնվողներից որեւէ մեկը չի վնասվել: Զինվորական դատախազությունը քննություն է իրականացնում», — նշում է Թուրանը:

Գործակալությունը մեկնաբանություն է խնդրել նաեւ Ադրբեջանի ՊՆ-ից, սակայն դեռեւս չի ստացել՝ անգամ գրավոր դիմելուց հետո:

Միեւնույն ժամանակ, ադրբեջանցի ռազմական փորաձգետը, դտելով հրապարակված լուսանկարներից, ասել է, որ ամենայն հավանականությամբ խոսքը 125 մմ տրամաչափի 3БМ26 մոդելի հրթիռի մասին է:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. փրկարարները դեպքի վայրում են

Հունիսի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» […]
Share
Instagram
Telegram