Ես բացառում եմ, թե գրոհ կա Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ

MasterNews

Ես բացառում եմ, թե գրոհ կա Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ, բոլորովին համաձայն չեմ նման կարծիք հայտնողների հետ, ի՞նչ է նշանակում միտում, երբ նույն ձեւ հրավիրում են նախկին նախագահների, վարչապետի եւ այլ պաշտոնատար անձանց։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին երկրորդ անգամ հարցաքննության հրավիրելուն եւ նույն խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի պնդմանը, թե դա «գրոհ» է։

«Ի վերջո օրենքը բոլորի համար է, եւ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Եթե որեւէ գործի քննության շրջանակներում իրավապահ մարմինն անհրաժեշտ է համարում հրավիրել՝ տեղեկություններով կիսվելու որեւէ մարդու՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, էդ մարդը պարտավոր է գնալ»,-ասաց Միրզոյանը՝ լրագրողներին խնդրելով այս թեման այդքան «չեփել, չէսկալացնել», քանի որ այդքան լուրջ  չէ։  ԱԺ նախագահը վստահ է՝ նորմալ կարգավորում կլինի։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է քննչական կոմիտեն հարցաքննության հրավիրելու ծանուցումն ուղարկել Ազգային ժողով, Միզրոյանն ասաց, որ կարգն է այդպիսին, ուղարկում են նաեւ աշխատանքի վայր, եւ ծանուցումը վստահաբար կփոխանցվի Ծառուկյանին։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Huawei-ը հաշվել Է ընկերությանը վնասները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

Չինաստանի Huawei հեռահաղորդակցությունների հսկայի հասույթն առաջիկա երկու տարում 30 մլրդ դոլարով կկրճատվի ընկերությանը սեւ ցուցակում ներառելու ԱՄՆ-ի իշխանությունների որոշման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, […]
Share
Instagram
Telegram