Արսեն Թորոսյանը հանդիպել է առաջին ՄՌՏ սարքի հեղինակին

MasterNews

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է հայազգի աշխարհահռչակ գիտնական և մագնիսական ռեզոնանսային ախտորոշման (ՄՌՏ) առաջին սարքի հեղինակ Ռեյմոնդ Դամադյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, ամերիկաբնակ հայազգի գիտնականը ներկայացրել է ուղղահայաց ՄՌՏ սարքավորման ներդրմամբ պայմանավորված մի շարք նոր հնարավորությունները բժշկության մեջ: Նա նշել է, որ նյարդադեգեներատիվ հիվանդությունները տեսանելի և ախտորոշելի են դարձել իր այդ գյուտի շնորհիվ:

Պրոֆեսոր Դամադյանը օրինակներ է բերել, թե այդ սարքի շնորհիվ ինչպես են Պարկինսոնի հիվանդություն ունեցողներն ու ցրված սկլերոզով հիվանդները ստացել առավել ճշգրիտ ախտորոշում, որի շնորհիվ կազմակերպվել է ավելի արդյունավետ բուժում` կարճ ժամկետներում:

«Նյարդադեգեներատիվ հիվանդությունների բուժումը հեղափոխականացնելու ուժն ուղղահայաց ՄՌՏ սարքի ձեռքում է գտնվում», — շեշտել է Ռայմոնդ Դամադյանը:

Նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել հայազգի գիտնականին նման գյուտի և բժշկական նշանակալի ձեռքբերման համար, ինչպես նաև կարևորել է ուղղահայաց ՄՌՏ սարքի ներդրումը բժշկության մեջ և նշել, որ ուրախ կլինի, եթե այդ սարքը օգտագործվի նաև Հայաստանում:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում.տուժել են ՀՀ քաղաքացիներ

Հունիսի 17-ին, ժամը 08:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է 6 ավտոմեքենա, որոնց թվում հայկական պետհամարանիշով “Honda” մակնիշի ավտոմեքենա: […]
Share
Instagram
Telegram