Արթուր Ալեքսանյանը Խոր Վիրապում վառեց Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը

MasterNews

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Խոր Վիրապում` Գրիգոր Լուսավորչի կանթեղից վառվել է Համահայկական խաղերի ջահը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին խաղերի կազմկոմիտեից: Համահայկական խաղերի խորհրդանշական երեք ջահ է նախատեսված վառել այս անգամ:

Մեկն օրերս վառվեց Արևմտյան Հայաստանում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը` Խոր Վիրապում, իսկ երրորդը մի քանի օրից կվառվի Արցախում՝ Տիգրանակերտում:

Օգոստոսի 6-ին՝ Համահայկական 7-րդ խաղերի հանդիսավոր բացման օրը, դրանք կմիանան Ստեփանակերտում՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետություն- Արցախ- Սփյուռք ամբողջությունը:

Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանի ԱԳՆ-ն՝ Քոչարյանի և ՌԴ դեսպանի հանդիպման մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարության համար մտահոգիչ չէ, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ դիվանագիտական արարողակարգը չի խախտվել: Այս […]
Share
Instagram
Telegram