Ասկերանի մարտական դիրքերում զինվորների վեճն ավարտվել է կրակոցներով

MasterNews

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը, հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ասկերանի մարտական դիրքերից մեկում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով։

Կայքի փոխանցմամբ, զինվորներից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրա վրա կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բացահայտվել է քաղաքացու կողմից ուրիշի անվամբ վարկ ստանալու և խաբեությամբ գումարը հափշտակելու դեպքը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի […]
Share
Instagram
Telegram