ԱՄՆ-ը Եվրոպայում կփորձարկի նոր Abrams-ները

MasterNews

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Եվրոպայում գտնվող իր ռազմակայաններում կտեղաբաշխի M1A2 Abrams հիմնական մարտական տանկերի եւ M2 Bradley հետեւակի մարտական մեքենաների նոր վերափոխակներ՝ ցամաքային զորքին մատակարարումներն սկսելուց առաջ: Հունիսի 17-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է մի դիվանագիտական-զինվորական աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ ամերիկյան բանակին տանկերի մատակարարումների սկիզբը նախատեսված Է 2020 թվականի վերջին: «Հետեւաբար, Եվրոպայում փորձարկումները տեղի կունենան մինչեւ այդ ժամկետը»,- ընդգծել Է աղբյուրը՝ հավելելով, որ ցամաքային զորքերը կստանան Abrams արդիականացված տանկերի հինգ բրիգադային լրակազմ եւ բարելավված հետեւակի մարտական մեքենաների հինգ լրակազմ:Պենտագոնի տվյալների համաձայն Abrams տանկերի բրիգադային լրակազմի մեջ մտնում Է մինչեւ 102, իսկ Bradley-ի լրակազմի մեջ՝ 138 մարտական մեքենա:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արցախում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ. ներգրավված է շուրջ 10.000 զինծառայող

Համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019 թ. պատրաստության պլանի, հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Ինչպես հայտնեցին Արցախի […]
Share
Instagram
Telegram