Ադրբեջանում չորս մարդ Է զոհվել շուկայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով

MasterNews

Ադրբեջանում չորս մարդ Է զոհվել, եւս երեքը՝ տուժել հունիսի 17-ին երկրի Աղստաֆայի շրջանի Բեյուք Քեսիք գյուղի շուկայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասած Է հանրապետության Գլխավոր դատախազության եւ ՆԳ նախարարության մամուլի ծառայությունների տարածած հաղորդագրության մեջ:

Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 08:00-ին: Իրավապահ մարմինների տվյալներով՝ Կալաշնիկով ինքնաձիգից կրակ Է բացել նույն շրջանի Սադըխլը գյուղի բնակիչ Էլնուր Սուլեյմանովը:

«Հրաձգության հետեւանքով սպանվել են Սադըխլըի բնակիչներ Շարգիա Մուսաեւան, նրա երկու որդիները, ինչպես նաեւ գյուղի բնակչուհի Ագել Զեյնաբ Ջալիլովան, եւս երեք մարդ մարմնական ծանր վնասվածքներ Է ստացել»,-ասված Է հաղորդագրության մեջ: Պատահարի փաստով շրջանային դատախազությունում քրեական գործ Է հարուցվել: «Օպերատիվ-հետաքննչական կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ Սուլեյմանովը կամավոր հանձնվել Է ոստիկանությանը եւ ներկայացրել հանցագործության գործիքը»,-հայտնել են գլխավոր դատախազությունը եւ ՆԳ նախարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մուհամեդ Սալահը մերժել է «Ռեալ»-ին և «Յուվենտուս»-ին

Եգիպտոսի ազգային թիմի և անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Մուհամեդ Սալահը ևս մեկ մրցաշրջան կմնա Անգլիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական Mirror-ը գրում է, որ Սալահը մերժել է Մադրիդի […]
Share
Instagram
Telegram