08.12.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

G20 երկրները համաձայնեցին նվազեցնել պլաստիկի թափոնները

«Մեծ քսանյակի» երկրները միահամուռ ջանքեր կգործադրեն պլաստիկի թափոնների ծավալների կրճատման համար: Այս որոշումը կայացրել է Ճապոնիայի Կարուիձավա քաղաքում կայացած G20 նիստին մասնակցող երկրների էներգետիկայի և շրջակա միջավայրի պահպանության նախարարները, գրում է 1in.am-ը:

Հանդիպման հիմնական թեմաներից մեկը դարձել է պլաստիկի թափոնների խնդիրը: Արդյունքում նախարարները համաձայնել են կրճատել այս թափոնների ծավալը և ստացված արդյունքների վերաբերյալ տվյալները փոխանակել: Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև էներգետիկ անվտանգության և ածխաջրածինների կայուն մատակարարման խնդիրները:

«Հանդիպման ընթացքում այս թեմաների շուրջ լիարժեք միասնություն եղավ … Բոլոր մասնակիցները խոսեցին համաշխարհային տնտեսության էներգետիկ հումքի մատակարարմանն ուղղված ջանքերի համադրման մասին»,-եզրափակիչ ասուլիսում ասաց Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն:

Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Կարուիձավայում՝ G20 գագաթնաժողովին նախապատրաստվելու շրջանակներում, որը տեղի կունենա հունիսի 28-29-ը՝ Օսակայում:

http://yerkirmedia.am

error

Կիսվեք լուրերով