Ոստիկանները կրկին մեկնեցին սահման ( ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

MasterNews

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը:
Ոստիկաններին պետական սահման ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Նա ողջունեց ոստիկանության զորքերի ծառայողներին, մաղթեց անփորձանք ու բարի ծառայություն: Վալերիյ Օսիպյանը դիրքապահներին փոխանցեց նաև հանրապետության վարչապետի ողջույնները:
Ինչպես ճանապարհման ամեն հանդիսավոր արարողության, այնպես էլ այս անգամ ոստիկանները դիրքեր մեկնելուց առաջ աղոթեցին ու երդվեցին:
Հպարտ ու բարձր տրամադրությամբ մեկնեցին ոստիկան-սահմանապահները, իսկ հաջորդ օրը նույն դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողները:
Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց նրանց՝ հայրենանվեր ծառայության համար: Բարեխիղճ ծառայության համար մի քանի ոստիկանների նա պարգևատրեց կրծքանշաններով ու պատվոգրերով:
Ոստիկանության պետը հանդիպեց նաև դիրքապահ ոստիկանների հարազատների հետ: Նրանք նույնպես եկել էին զորամաս՝ սահմանապահներին դիմավորելու համար: Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ծնողներին՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու, իսկ ընտանիքներին՝ համբերատար սպասելու համար և նշեց, որ դիրքապահ ոստիկանները ոչ միայն իրենց ընտանիքների, այլև ողջ հայ ազգի հպարտությունն են:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հալիձոր գյուղին հարակից տարածքում տեղի է ունեցել սողանք

Հունիսի 16-ին, ժամը 09:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղին հարակից «Ալյար» կոչվող տարածքում տեղի է ունեցել սողանք, հողազանգվածը փակել է […]
Share
Instagram
Telegram