Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում. մեկ հոգի ձերբակալվել է

MasterNews

Հունիսի 15-ին, ժամը 1-ին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները ծառայություն իրականացնելիս Կողբացի փողոցի փաբերից մեկում լսել են վիճաբանության ձայներ:
Մտնելով փաբ ոստիկանները նկատել են հատակից ընկած մի երիտասարդի, որին շտապօգնության մեքենայով ճանապարհել են հիվանդանոց:
Համապատասխան միջոցառումների շնորհիվ ոստիկանները պարզել են, որ տեղի է ունեցել վիճաբանություն և դանակահարություն:
Դեպքի վայրից երկու քաղաքացի հրավիրվել է ոստիկանության, իսկ մյուսները մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման են ենթարկվել:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մեկ հոգի ձերբակալվել է:
Քննությունը շարունակվում է:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Արփի գյուղում. կա տուժած

Հունիսի 15-ին, ժամը 18:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի […]
Share
Instagram
Telegram