17.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Ես չեմ ողջունում ՌԴ դեսպանի այդ հանդիպումը. Արարատ Միրզոյան

ՔՊ համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հետ Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի հանդիպման մասին հարցին: Նա ասել է, որ չի ողջունում այդ հանդիպումը:

Նա ասել է, որ դեսպանը հանդիպում է քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների հետ, բայց այստեղ մի հարց կա. այն մեղադրանքները, որոնք ներկայացված են Քոչարյանին, նրան մի փոքր դուրս են դնում մաքուր քաղաքական դաշտից, եւ հենց դրա համար էլ չի ողջունում այդ հանդիպումը: Ես Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսնում որպես քաղաքական գործիչ կամ քաղաքական դաշտի ներկայացուցիչ, այլապես կողջուների Ռուսաստանի դեսպանի, կամ այլ երկրի դեսպանի շփումներն իր հետ:
Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանի կամ որեւէ երկրի հետ հարաբերությունները չեն կարող ազդել մարտի 1-ի գործով դատավարության վրա, ավելացնելով, որ թե Ռուսաստանը, թե որեւէ այլ երկիր իրենց թույլ չեն տա միջամտել Հայաստանի ինքնիշխանությանը:
error

Կիսվեք լուրերով