Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին

MasterNews

Հունիսի 14-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ ժամը 11.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ Արշակ Մ․-ն գյուղի Տիգրանաձորի խճուղում «ՎԱԶ 21099» ավտոմեքենան վարելու ընթացքում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, բացահայտ անհարգելից վերաբերմունք է դրսևորել հասրակության նկատմամբ, խախտել է հասարակական կարգն ու իր մոտ եղած ինքնաշեն սարքով ավտոմեքենայի պատուհանից կրակոցի ձայն արձակել:
Նույն օրը, ժամը 17.20-ին, Արշակ Մ․-ն մեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։ Նա ոստիկաններին է ներկայացրել ինքնաշեն սարքը, որը վերցվել ու փաթեթավորվել է փորձաքննության ուղարկելու համար:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Համազգային թատրոնի փոխտնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

Համազգային թատրոնի փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ «Սեփական դիմումի համաձայն ազատվեցի Համազգային թատրոնի փոխտնօրենի պաշտոնից: Շնորհակալ եմ Համազգայինի թիմին արդյունավետ համագործակցության համար»,- «Արմենպրես»-ի […]
Share
Instagram
Telegram