Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին՝ ծննդյան օրվա առթիվ

MasterNews

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ ծննդյան օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը և ընդլայնումը:

«Վստահ եմ, որ հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերություններն ապագայում ևս կշարունակեն ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների»,-ընդգծել է նա և նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք մաղթել գործընկերոջը։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գագիկ Ծառուկյանը նորից է հրավիրվել հարցաքննության

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նորից հրավիրվել է հարցաքննության։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա […]
Share
Instagram
Telegram