Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. վարորդն հոսպիտալացվել է

MasterNews

Հունիսի 14-ին, ժամը 03:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Երքաղլույս» ՓԲԸ սյանը, ինչի հետևանքով վարորդը հայտնվել է ասֆալտին: Վերջինիս անգիտակից վիճակում  հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոց։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ավանի ոստիկանները բացահայտեցին համակարգչային խաղասրահից կատարված գողությունը

Հունիսի 13-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողների հետ համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, […]
Share
Instagram
Telegram