Կրակել են Լուսահովիտի գյուղապետին․ վիճակը ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

MasterNews

Երեկ կրակել են Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետ Գրիգոր Սարհատյանին։ Վերջինս գիշերը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտորն եւ վիրահատվել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին բժշկական կենտրոնից՝ նշելով, որ գյուղապետի վիճակը ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սարհատյանին միացված է արհեստական շնչառական ապարատին։

Գյուղապետը ստացել է աջ ազդրի հրազենային վնասվածք։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սարհատյանը հրազենային վնասվածք է ստացել կենցաղային վեճի ժամանակ։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ոստիկանությունը պարզաբանում է տնտեսվարողներից կաշառք պահանջելու վերաբերյալ լուրերը

Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալը սպառնում ու կաշառք է պահանջում տնտեսվարողներից: Տեղեկատվությունը անփաստարկ է և չի […]
Share
Instagram
Telegram