Խաչատրյան քույրերին հոր սպանության գործով վերջնական մեղադրանք են առաջադրել

MasterNews

Խաչատրյան քույրերին հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով վերջնական մեղադրանք են առաջադրել։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։

Քննության համաձայն՝ 2018-ի հունիսի 27-ին Խաչատրյան 3 քույրերը դանակով եւ մուրճով հարձակվել են հոր վրա՝ նրան բազմաթիվ հարվածներ հասցնելով, ինչի հետեւանքով տղամարդը մահացել է։ Նշվում է նաեւ, որ հետաքննության ժամանակ հաշվի են առել փաստը, որ հանցագործության պատճառ է դարձել հոր կողմից դուստրերին երկարատեւ ժամանակ ֆիզիկական եւ հոգեկան տառապանքներ պատճառելը։

Զոհի հարազատներն ավելի վաղ բողոքարկել են քույրերին մեկուսարանից ազատ արձակելու դատարանի վճիռը։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կրակել են Լուսահովիտի գյուղապետին․ վիճակը ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Երեկ կրակել են Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետ Գրիգոր Սարհատյանին։ Վերջինս գիշերը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտորն եւ վիրահատվել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին բժշկական […]
Share
Instagram
Telegram