ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացվել

MasterNews

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 15-ին  ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են զորքերի մարտական պատրաստության եւ պատրաստականության, գնումների եւ ապահովման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր:

Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման վերաբերյալ:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին

Հունիսի 14-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ ժամը 11.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ Արշակ Մ․-ն գյուղի Տիգրանաձորի խճուղում «ՎԱԶ […]
Share
Instagram
Telegram