ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի զգացում

MasterNews

այաստանի Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարության վերաբերյալ հանդես է եկել պարզաբանմամբ: Նա ֆեյսբուքյան իր էջում նոր հայտարարություն է տարածել.

«Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող մեկնաբանությունները  հայտարարությանս վերաբերյալ, առաջարկում եմ որևէ ենթադրություն չանել։ Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, բարեկամական զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են, իսկ իմ՝ որևէ այլ թիմի կամ մարդկանց հետ հնարված կապերի մասին հրապարակումները ոչ միայն գոյություն չունեն, այլև չեն կարող գոյություն ունենալ։

Իմ միակ կապը ժողովրդի հետ է։ Իրադարձություններն իրենք հընթացս կթելադրեն արձագանքելու ժամանակագրությունը։ Ամեն ինչ առջևում է։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վարչապետի միջնորդությամբ 100-ամյա ուսուցչուհին երախտագիտության մեդալ է ստացել

Հանրապետության նախագահին միջնորդություն ներկայացրի՝ տիկին Մարիամ Տոնոյանին երախտագիտության մեդալով պարգեւատրելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Չայկովսկու անվան միջնակարգ […]
Share
Instagram
Telegram