Ավանի ոստիկանները բացահայտեցին համակարգչային խաղասրահից կատարված գողությունը

MasterNews

Հունիսի 13-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողների հետ համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Աճառյան փողոցից բաժանմունք բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ երկու երիտասարդների:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք հունիսի 7-ի ժամը 17.00-ից հունիսի 13-ի ժամը 04.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով, Ծարավ Աղբյուրի փողոցում գործող համակարգչային խաղասրահից գողացել են 2 հեռուստացույց, 2 խաղային համակարգիչ և 5 հեռակառավարման վահանակ:
Վնասի չափը պարզվում է:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ֆրանսիայում հոսպիտալացվել է Ալեն Դելոնը

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը միգրենի պարբերաբար դարձող նոպաներով տեղափոխվել է Փարիզի Նյոյի սյուր Սեն արվարձանում գտնվող ամերիկյան հոսպիտալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով […]
Share
Instagram
Telegram