Forbes-ը հրապարակել Է ամենահարուստ ռեփերների վարկանիշը

MasterNews

Forbes հանդեսը հաշվել Է ամենահարուստ ռեփերների կարողությունը: Վարկանիշը հրապարակված Է հրատարակության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջին հորիզոնականն զբաղեցրել Է Jay-Z-ը (իսկական անունը՝ Շոն Քարթեր): Ավելի վաղ հանդեսը պարզել Էր, որ նրա հաշվին կա 1 մլրդ դոլար: Եթե դրան գումարվի նրա կնոջ՝ Բեյոնսեի կարողությունը, ապա կստացվի 1,4 միլիարդ դոլար: Երկրորդ հորիզոնականում տեղավորվել Է Dr. Dre-ն՝ 800 մլն դոլարով, եռյակը եզրափակում Է Diddy-ն՝ 740 մլն դոլարով: Քանյե Ուեսթը, գրում Է Forbes-ը, ունի 240 միլիոն դոլարը, ցուցակը եզրափակում Է Drake-ը՝ 150 մլն դոլար կարողությամբ: Հունիսի 4-ին Forbes-ը Ռիհաննային համարել Է ամենահարուստ կինը երաժշտության աշխարհում: Հրատարակությունն արտիստուհու կարողությունը գնահատել Է 600 մլն դոլար: Նա գերազանցել Է Մադոննային, որի կարողությունը պակաս Է 30 մլն դոլարով, ինչպես նաեւ Սելին Դիոնին, որի կարողությունը հասնում Է 450 միլիոն դոլարի:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանը տնտեսական աճի մակարդակով ԵԱՏՄ անդամ երկրների շարքում առաջինն է

Հայաստանը տնտեսական աճի մակարդակով ԵԱՏՄ անդամ երկրների շարքում առաջինն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը՝ հրապարակելով աճի ցուցանիշները: Ըստ այդմ՝ այս տարվա […]
Share
Instagram
Telegram