Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը ելույթ է ունեցել՝ ներկայացնելով իր նոր նախաձեռնությունը

MasterNews

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը հինգշաբթի օրը տեղի ունեցած միջոցառմանը խոսելով նախկին կալանավորներին նորմալ կյանք վերադառնալու «երկրորդ շանս» տալու մասին, ողջունել ու ներկայացրել է Քիմ Քարդաշյանին:

Թրամփը ասել է, որ ճանաչել է նրա փաստաբան հորը, և նշել, որ Քիմ Քարդաշյան ևս սկսել է իրավագիտություն ուսումնասիրել, հայտնում է Ազատությունը:

Քարդաշյանը ելույթ է ունեցել և ներկայացրել իր նոր նախաձեռնությունը՝ օգնել բանտարկությունից ազատված մարդկանց, մասնավորապես՝ աշխատանքի տեղավորման հարցում: Նա ասել է, որ տուն վերադարձած նախկին բանտարկյալներին բավարար աջակցություն չի ցուցաբերվում նորմալ կյանքը վերականգնելու համար:

Անցյալ տարի Քարդաշյանի բարեխոսության շնորհիվ Դոնալդ Թրամփը ներում շնորհեց թմրանյութերի ու փողերի լվացման մեդադրանքներով ցմահ ազատազրկման դատապարտված 63- ամյա Մարի Ջոնսոնին, ով արդեն 20 տարի անցկացրել էր բանտում:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մարզիկները պատրաստ են Եվրոպական երկրորդ խաղերին. ՀԱՕԿ նախագահը հանդիպեց նրանց

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալեց Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցող հայկական պատվիրակությանը, թիմերին և մարզիկներին: Օլիմպավանում  կայացած հանդիպման ընթացքում Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը […]
Share
Instagram
Telegram