Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօերն Զավեն Խանջյանին

MasterNews

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության  գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին: Ինչպես   «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել է նաև Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Վարչապետը բարձր է գնահատել ընկերակցության գործունեությունն ԱՄՆ հայության շրջանում և Հայաստանում: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Հայ Ավետարանչական ընկերակցության ծրագրերը կշարունակեն ընդլայնվել ու զարգանալ:

Զավեն Խանջյանը նշել է, որ ընկերակցությունը պատրաստվում է նոր թափ հաղորդել հայրենիքում տնտեսական, սոցիալական, կրթական ծրագրերին և հավելել, որ ոգևորված Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով՝ պատրաստ են բազմապատկել ուժերը՝ ի նպաստ հայապահպանության և Հայաստանի զարգացման: Պարոն Խանջյանը ողջունել է Զարեհ Սինանյանին Սփյուռքի գլխավոր հանձնակատար նշանակելու վարչապետի որոշումը և վստահություն հայտնել, որ նա իր գործունեությամբ էապես կնպաստի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում Զավեն Խանջյանը վարչապետին է ներկայացրել ընկերակցության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից

Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Արմեն Բեկթաշյանը: Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի «Ֆեյսբուք»-ի էջը: «Բարձրագույն դատական խորհրդի հարգարժան անդամներ, […]
Share
Instagram
Telegram