ՊԵԿ ուսումնկան կենտրոնը ՀՀ մարզերում անվճար դասընթացներ է կազմակերպում

MasterNews
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՍԿՍՆԱԿ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ

Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ը նախատեսում է ՀՀ մարզերում անվճար դասընթացներ կազմակերպել: Սկսնակ գործարարների և ձեռներեցությամբ զբաղվել ցանկացողների համար դասընթացների շարքը կմեկնարկի հունիսի 20-ին. առաջին դասը տեղի կունենա Հրազդան քաղաքում: «Հարկային օրենսդրություն՝ սկսնակ գործարարների և գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար» թեմայով դասընթացների նպատակը մարզերում բիզնես գրագիտության մակարդակի բարձրացումն է, ՊԵԿ-բիզնես երկխոսության ամրապնդումը:

Դասընթացներին հարկային օրենսդրության շրջանակում կքննարկվեն ոլորտային խնդիրները, ձեռներեցությամբ զբաղվել ցանկացողներն ու սկսնակ տնտեսվարողները կծանոթանան օրենսդրության առանձնահատկություններին: Մասնավորապես, անդրադարձ կլինի հարկային մարմնում հարկ վճարողների հաշվառմանը, հարկային հաշվարկների և այլ փաստաթղթերի ներկայացման ընթացակարգերին: Կներկայացվեն նաև ՀՀ-ում գործող հարկման համակարգերի ընդհանուր բնութագիրը, հարկման հատուկ համակարգերում գործելու սահմանված պայմաններն ու առանձնահատկությունները:

ՊԵԿ-բիզնես համագործակցությունը շարունակական կլինի. սկսնակ գործարարների համար դասընթացներ կկազմակերպվեն հանրապետության բոլոր մարզերում:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանում ՌԴ դեսպանը՝ Քոչարյանի հետ իր հանդիպման մասին

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է հասարակական, քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում: «Հասարակական-քաղաքական և գործարար […]
Share
Instagram
Telegram