Պայթյուն՝ Վանաձորում․ 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

MasterNews

Sputnik Արմենիա— Այսօր  Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորում ապրող 15-ամյա մի տղա։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` բուժհաստատությունում պարզվել է, որ պատանու դաստակներից մեկին հրազենային վնասվածք կա, մարմնի տարբեր մասերին էլ՝ բեկորային վնասվածքներ։

Պատանին հիվանդանոց է տեղափոխվել իրենց տնից, որտեղ իր սենյակում նռնականման առարկա է քանդել։ Հենց այդ ժամանակ էլ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տղան վնասվածքներ է ստացել։ Տղայի տան անդամներն անմիջապես ահազանգել են 1-03։

Իրավապահները պարզում են` ինչ առարկա է պայթել, և որտեղից է այն հայտնվել տղայի մոտ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ պատանին Փոքր Մհեր ռազմամարզական վարժարանի աշակերտ է։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պուտինը նախազգուշացրել Է Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու հետեւանքների մասին

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը ոչ միայն ապակայունացնում Է տարածաշրջանի իրադրությունը, այլեւ կարող Է վիժեցնել միջուկային զենքի չտարածման ռեժիմը, […]
Share
Instagram
Telegram