Կարապետյանները, Գագիկ Բեգլարյանն ու մյուսները հավաքվել են

MasterNews

«Իրատես» թերթը գրում է. «Չնայած նախկին իշխանության ներկայացուցիչները հրապարակավ ակտիվ քաղաքական գործողությունների չեն դիմում, սակայն ներսում ամեն ինչ «եփվում» է:

Քննարկումներ են ընթանում տարբեր ձեւաչափերով ու տարբեր թեւերի միջեւ, անգամ հստակ չէ, թե նախկիններից ովքեր են միեւնույն թիմում, քանի որ հաճախ նույն մարդը մի քանի թիմի հետ միաժամանակ քննարկումների մեջ է:

Մեզ հայտնի դարձավ, որ օրերս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախկին պատգամավոր, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որոշ գործարարներ ու գործիչներ հանդիպել են՝ քննարկելու Հայաստանի այսօրվա իրավիճակը, տնտեսական քաղաքականությունը, ներդրումների բացակայությանն ու հայ-ռուսական ոչ փայլուն հարաբերություններին առնչվող հարցեր»։

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողի դեպքով հարուցվել է քրեական գործ

2019թ. հունիսի 13-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային […]
Share
Instagram
Telegram