Իրանից Հայաստան եկած երիտասարդների մոտ թմրամիջոցներ են հայտնաբերվել

MasterNews

Օրերս ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տեղեկությունները ստացվեցին։ Դրանք իրացնելու ուղղությամբ ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների մասնակցությամբ։ Արդյունքում՝ հունիսի լույս 12-ի գիշերը Իրանից Հայաստան ժամանած 29-ամյա և 25-ամյա երիտասարդները Մեղրիի մաքսակետում ենթարկվեցին մաքսային զննման։ Նրանցից ավագի մոտ հայտնաբերվեց 56 գրամից ավելի քաշով մեթամֆետամին, իսկ կրտսերի՝ մարիխուանայի նմանվող զանգված։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Երիտասարդները ձերբակալվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում իրեն հարցաքննության հրավիրելը

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում այն, որ Աբովյան քաղաքի 46-ամյա Վահան Սարիբեկյանին պատկանող բնակարանի […]
Share
Instagram
Telegram