Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է

MasterNews

Հունիսի 13-ին, ժամը 17:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 135-րդ կմ-ին «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, այնուհետև՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել ավտոմեքենան:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հունիսի 20-ին՝ ԱՄՆ-ում

Հայտնում ենք, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։ Հունվարին Փարիզում […]
Share
Instagram
Telegram