Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք գրանցվել է 2.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ

MasterNews

Հունիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 13-ին, ժամը 23:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.680 և արևելյան երկայնության 44.780աշխարհագրական կոորդինատներով (Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է Հրազդան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պայթյուն՝ Վանաձորում․ 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Sputnik Արմենիա— Այսօր  Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորում ապրող 15-ամյա մի տղա։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` բուժհաստատությունում պարզվել է, որ պատանու դաստակներից մեկին հրազենային վնասվածք կա, մարմնի […]
Share
Instagram
Telegram