Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում իրեն հարցաքննության հրավիրելը

MasterNews

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում այն, որ Աբովյան քաղաքի 46-ամյա Վահան Սարիբեկյանին պատկանող բնակարանի դռան ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի հրկիզման դեպքով իրեն հարցաքննության հրավիրելու ծանուցագիր է ուղարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ծառուկյանն ասաց հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում:

«Ինձ վիրավորել են, որ ծանուցագիր են ուղարկել: Թող ուղարկեն նրան, ում պետք է, իրենց պարտականությունը կատարեն և գործը բացահայտեն: Մենք ասել ենք մեր կարծիքը, և, եթե դա չբացահայտվեց, ուրեմն շինծու գործ լինելու վերաբերյալ մեր կարծիքը հաստատվում է»,- ասաց Ծառուկյանը:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը ելույթ է ունեցել՝ ներկայացնելով իր նոր նախաձեռնությունը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը հինգշաբթի օրը տեղի ունեցած միջոցառմանը խոսելով նախկին կալանավորներին նորմալ կյանք վերադառնալու «երկրորդ շանս» տալու մասին, ողջունել ու ներկայացրել […]
Share
Instagram
Telegram