ԲԴԽ ևս մեկ անդամ հրաժարական տվեց

MasterNews

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը քիչ առաջ հրաժարականի դիմում ներկայացրեց։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։

Իր հրաժարականի դիմումում Մեղրյանը խնդրել է խորհրդի առաջիկա նիստում իր լիազորությունները համարել դադարած՝ խորհրդարանական ուժերին տալով հնարավորություն թափանցիկ ընթացակարգով խորհուրդը համալրելու փորձառու, բարձր մասնագիտական որակներ ունեցող, հանրորեն ընկալելի եւ անկախ գործելու ունակությամբ օժտված այլ անդամով։

Մեղրյանը խորհրդի իրավաբան-գիտնական անդամներից էր, նա Բարձրագույն դատական խորհրդի անդամ էր ընտրվել 2018թ. փետրվարի 28-ին Ազգային ժողովի կողմից՝ երեք տարի ժամկետով։ Ներկայումս ԲԴԽում մնացել է հինգ անդամ՝ դատավորների կազմից՝ Լիպարիտ Մելիքջանյանը, Արմեն Բեկթաշյանը, Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյանը, իսկ իրավաբան-գիտնական կազմից միայն Հայկ Հովհաննիսյանը։

Նշենք, որ բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից` հինգը գիտնական-իրավաբաններ են, հինգը՝ դատավորներ։

Այսպիսով՝ ԲԴԽ թափուր մնացած դատավոր անդամների հարցը պետք է լուծի դատավորների ընդհանուր ժողովը՝ ընտրելով դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից, իսկ խորհրդի գիտանական-իրավաբան անդամներին պետք է ընտրի Ազգային ժողովը՝ իրավաբան գիտնականների եւ այլ հեղինակավոր իրավաբաններից։

Նշենք, որ նախօրեին հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը։ Ավելի վաղ՝ մայիսի 24-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գեւորգ Դանիելյանը: Իսկ  2018թ. հոկտեմբերի 27–ին էլ դադարեցվել էին ԲԴԽ դատավոր անդամ Ռուզաննա Հակոբյանիլիազորությունները։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ներկայումս ժամանակավորապես կատարում է խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանը։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Իրանից Հայաստան եկած երիտասարդների մոտ թմրամիջոցներ են հայտնաբերվել

Օրերս ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տեղեկությունները ստացվեցին։ Դրանք իրացնելու ուղղությամբ ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ՊԵԿ մաքսանենգության […]
Share
Instagram
Telegram