Սևանա լճում հանգիստը նախընտրողների համար հունիսի 14-ից կգործի Ալմաստ – Շորժա էլեկտրագնացքը

MasterNews

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երևան) – Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 14-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սևանի կայարան ժամանելով 10:28, իսկ Շորժա՝ 11:28-ին:
Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սևանից՝ 18:00՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին:

Տոմսի գինը մեկ ուղղությամբ կազմում է՝ 600 դրամ մինչև Սևանի կայարան և 1 000 դրամ մինչև Շորժա:

ՀԿԵ-ն նման սեզոնային էլեկտրագնացք նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մեր անօդաչու թռչող սարքերն էլ են թռչում ամբողջ երկայնքով, մեր հատուկ ջոկատայիններն էլ են կուտակվում

Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը հունիսի 13-ի և նախորդ օրվա դրությամբ համեմատաբար կայուն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ […]
Share
Instagram
Telegram