Սևանա լիճն ընդգրկվել է ԱՊՀ երկրների լավագույն հանգստավայրերի ցանկում

MasterNews

Ռուսական ТурСтат վերլուծական գործակալությունը կազմել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամառային արձակուրդներն անցկացնելու առումով ԱՊՀ երկրների լավագույն կուրորտային վայրերի (հանգստավայրերի) վարկանշային աղյուսակը, որում Սևանա լիճը 5-րդն է:

Ինչպես նշում է գործակալությունը, ԱՊՀ երկրներում ամառային հանգիստն անցկացնելու առավելություններն են ազատ վիզային ռեժիմը, բնակիչների ռուսաց լեզվի իմացությունը, հյուրընկալությունը, ոչ թանկ հանգիստը, տեղական համեղ խոհանոցն ու մրգերը:

Վարկանշային աղյուսակի առաջին տեղում Ղազախստանի Բուրաբայ հանգստավայրն է, որին հետևում է Ղրղզստանի Իսիկ Կուլ լիճը: Այնուհետ հաջորդում են Բելառուսի Նարոչ լիճը և Բաքվում Կասպից ծովի ափին Ապշերոնի հանգստավայրերը:

Աղյուսակը կազմվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից հանգստավայրերի հաճախելիության և դրանց ենթակառուցվածքների զարգացվածության վերլուծության արդյունքում:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 12-ին այցելել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, պատվիրակությունը ներկա […]
Share
Instagram
Telegram