Պուտինը ոստիկանության 2 գեներալի է աշխատանքից ազատել՝ Գոլունովի գործի հետ կապված

MasterNews

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ոստիկանության 2 գեներալի աշխատանքից ազատման մասին հրամանագիր է ստորագրել: Նրանք են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Յուրի Դեվյատկինն ու ՆԳՆ Մոսկվայի Արևմտյան վարչական շրջանի հարցերով վարչության պետ Անդրեյ Պուչկովը, գրում է meduza.io-ն:

Ռուսական «Մեդուզա» լրատվական գործակալության լրագրող Իվան Գոլունովի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման մասին որոշումից հետո, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը պահանջել էր  աշխատանքից ազատել նրանց:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի կենտրոնում ի աջակցություն օրերս կալանավորված և 2 օր առաջ կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի և ընդհանուր առմամբ քրեական գործերի կեղծման դեմ երթ է անցկացվել, որի ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 500 մարդ՝ զանգվածային միջոցառումների անցկացման կարգի խախտման համար: Նշվում է, որ երթի անցկացումը չի համաձայնեցվել քաղաքային իշխանությունների հետ: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ ակցիային մասնակցել է մոտ 1200 մարդ:

Հիշեցնենք, որ Իվան Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի համար: Նրա դեմ հարուցված քրեական գործն ավելի վաղ կարճվել էր՝ ապացույցների բացակայության պատճառով:

Նշվում է, որ գործով առգրավված իրերից ոչ մեկի վրա չի հայտնաբերվել լրագրողի մատնահետքը: Ինչպես նաև նրա մատներին, եղունգների տակ չի հայտնաբերվել արգելված նյութի հետքեր, իսկ թմրանյութի օգտագործման փորձաքննությունը բացասական արդյունք է տվել:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Եթե Հայաստանը վստահ է իր վրա, ուրեմն թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը

Անկարայում կայացել է Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարների հանդիպումը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր գործընկերոջ՝ Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումից հետո  ազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ […]
Share
Instagram
Telegram