Պահանջում են ՌԴ-ում դատապարտված քաղաքացուն տեղափոխել Հայաստան

MasterNews

Մինչ կառավարության նիստում հերթական նիստն էր ընթանում, գործադիրի դիմաց կրկին տարբեր խնդիրներով քաղաքացիներ էին հավաքվել: Նրանց մի մասն Արդարադատության նախարարությունից պահանջում էր Հայաստան տեղափոխել 2015 թվականին Ռուսաստանում ադրբեջանցու սպանած եւ 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանին:

Նրանց խոսքով՝ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել արտահանձնել Արման Առաքելյանին, սակայն Հայաստանի հայկական կողմը նպատակահարմար չի համարել դա: Արման Առաքելյանի հարազատներն ու ընկերները մի քանի անգամ դիմել են Արդարադատության նախարարությանը:

Ի դեպ, օրեր առաջ նախարարությունը պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ թեեւ նպատակահարմար չի համարել դատապարտյալի տեղափոխումը Հայաստան, սակայն քայլեր է ձեռնարկել նրա իրավունքները պաշտպանելու եւ համապատասխան տեղեկություն ստանալու ուղղությամբ:

«Դատապարտյալի իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը կասեցվել են հենց դատապարտյալի հարազատների կողմից, ինչը հնարավորություն չի տալիս Հայաստանի Արդարադատության նախարարությանը օբյեկտիվ տեղեկություն ստանալ Հայաստանի իրավասու մարմիններից դատապարտյալի պատիժը կրելու վայրում նրա հարազատների մատնանշած խախտումների առկայության կամ բացակայության վերաբերյալ»,- ասված էր պարզաբանման մեջ:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թմրամիջոցի հայտնաբերում Մայիսյան գյուղում

Հունիսի 11-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մայիսյան գյուղի 54-ամյա մի բնակիչ տանն աճեցնում է կանեփ, ինչից պատրաստում և օգտագործում […]
Share
Instagram
Telegram