Շուշիում 13-ամյա երեխան 3 մետր բարձրությունից ցած է ընկել, նրա վիճակը կայուն ծանր է

MasterNews

Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից հունիսի 12-ին՝ ժամը 20:05-ին, տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքի Ա. Մանուկյան 1 հասցեում բնակելի շենքից մոտ 3 մետր բարձրությունից ցած է ընկել նշված  հասցեի բնակիչ Ա. Ղ.-ն (ծնվ. 2006թ.), անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն:  Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից,  «Շուշիի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի մեքենայով Ա. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ՝ «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժնի վարիչ Մեսրոպ Մարգարյանն ասաց, որ 13-ամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

«Նրա մոտ ախտորոշվել են փակ գանգուղեղային վնասվածք, ողերի և կողոսկրերի կոտրվածքներ»,- նշեց Մեսրոպյանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պահանջում են ՌԴ-ում դատապարտված քաղաքացուն տեղափոխել Հայաստան

Մինչ կառավարության նիստում հերթական նիստն էր ընթանում, գործադիրի դիմաց կրկին տարբեր խնդիրներով քաղաքացիներ էին հավաքվել: Նրանց մի մասն Արդարադատության նախարարությունից պահանջում էր Հայաստան տեղափոխել 2015 թվականին […]
Share
Instagram
Telegram