Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին պաշտոնական այցով մեկնել է Արցախ

MasterNews

Հունիսի 13-ին և 14-ին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին պաշտոնական այցով կգտնվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում:
Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Կքննարկվեն հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները:  Այցի շրջանակում տեղի կունենա նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի համերգը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Լևոն Արոնյանը Norway Chess-ում երկրորդ տեղում է

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Նորվեգիայի միջազգային մրցաշարում: Norway Chess մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի հակառակորդը Չինաստանից Յանջի Յուի հետ: Դասական պարտիան ավարտվեց ոչ-ոքի: […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram