Թմրամիջոցի հայտնաբերում Մայիսյան գյուղում

MasterNews

Հունիսի 11-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մայիսյան գյուղի 54-ամյա մի բնակիչ տանն աճեցնում է կանեփ, ինչից պատրաստում և օգտագործում է թմրամիջոց:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները հունիսի 12-ին, ժամը 12.00-ին, հիշյալ քաղաքացու տան խուզարկությամբ ավտոտնակում, թեյնիկի մեջ, հայտնաբերել են թղթով փաթեթավորված 6,3 գ ընդհանուր կշռով կանեփ տեսակի բույսի սերմեր, իսկ ավտոտնակի հարևանությամբ՝ 180 գ ընդհանուր կշռով 20 կանեփանման կանաչ բույս:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված սերմերը պատկանում են իրեն, կանեփի սերմեր են, իսկ հայտնաբերված 20 ցողունները վայրաճ կանեփ են, ինչը ինքը չի մշակել և չի օգտագործել:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արցախը փորձել է խոցել Ադրբեջանի ավիացիա՞ն. Ստեփանակերտը հերքում է, Բաքուն՝ պնդում

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հունիսի 12-ի առավոտյան հայկական կողմը «ՕՍԱ» ԶՀՀ-ից փորձել է խոցել իրենց ավիացիոն միջոցները, սակայն հրթիռները թիրախին չեն դիպել: Արցախի ռազմական […]
Share
Instagram
Telegram