Եվրամիությունում Էլեկտրամոբիլներին կստիպեն աղմկել

MasterNews

Եվրամիությունում հուլիսի 1-ից գործողության մեջ Է մտնում այն օրենքը, որն Էլեկտրամոբիլներին պարտավորեցնում Է շարժվելիս ձայներ հանել: Այդ միջոցը, ինչպես հաղորդել Է «ԵվրոՊուլսը», միտված Է վտանգից պաշտպանելու հեծանվորդներին եւ հետիոտներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այժմ ժամում մինչեւ 20 կիլոմետր արագության դեպքում Էլեկտրամոբիլներն ընթանում են գործնականում անաղմուկ, չԷ որ դրանցում ներքին այրման շարժիչ չկա: Մեծ Բրիտանիայի ասոցիացիայի տվյալներով, որը երկրի տարածքում օգնություն Է ցույց տալիս կույրերին եւ թույլ տեսնող մարդկանց՝ տրամադրելով ուղեկցող շներ եւ վերականգնողական ծառայություններ, հետիոտները 40 տոկոսով ավելի հաճախ են ընկնում Էլեկտրամոբիլների, քան սովորական ավտոմեքենաների անիվների տակ:
Այժմ Էլեկտրամոբիլների վրա, որոնք կվաճառվեն Եվրամիությունում, կսկսեն տեղակայել հատուկ ազդարարող համակարգեր: Ձայները պետք Է փոխվեն կախված արագությունից. որքան արագ Է ընթանում Էլեկտրամոբիլն, այնքան ավելի բարձր Է ազդանշանը: Ձայնի ենթադրվող ուժգնությունը շուրջ 56 դեցիբել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ապօրինի հարստության բռնագանձման նախագիծը միջազգային փորձաքննության փուլում է. փոխնախարար

Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը կառավարության այսօրվա նիստից հետո ասաց, որ  կառավարությունն աշխատանք է իրականացնում ոչ միայն վեթինգի, այլև համակարգային դատական բարեփոխումների ուղղությամբ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ […]
Share
Instagram
Telegram