22.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Առավոտյան հոտն արոտ տանելիս սեփական որդու մեքենան ու վերջինիս դին հայտնաբերել է հայրը

Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի՝ Թուրքի թաղամասս կոչվող հատվածից դեպի Արմանիս գյուղ տանող ճանապարհի՝ «Անահիտ» հանգստյան տան հարևանությամբ գտնվող անտառում ավտոմեքենա է գլորվել, կա տուժած։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության ու փրկարարների խմբերը նշված վայրում հայտնաբերել են ВАЗ 2121 մակնիշի TV 001 համարանիշի ավտոմեքենան, մեքենայից դուրս էլ վարորդի՝ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Արթուր Զալինյանի դին։ Քննիչի կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ըստ ականատեսների, վթարված ավտոմեքենան և մահացած որդուն հայտնաբերել է հայրը, ով առավոտյան խոշոր եղջերավոր անասուններին տարել է արածեցնելու և նկատել է ավտոմեքենան, սակայն նրա մտքով չի անցել, որ մահացածըի որդին է, որն անտառապահ է եղել:

Էդվարդ Արզումանյան

armtimes.com

error

Կիսվեք լուրերով