Ադրբեջանը և Վրաստանը 2019 թ. ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել

MasterNews

Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները՝ Զաքիր Հասանովը և Լևան Իզորիան 2019 թ. ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ Իզորիան մասնակցել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Գաբալա քաղաքում: Ծրագիրը ստորագրվել է եռակողմ հանդիպումից հետո:

Փաստաթուղթը նախատեսում է ռազմական զորավարժություններ և բարձր մակարդակի հանդիպումներ, ինչպես նաև խորհրդատվություններ Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների մակարդակով:

Հիշեցնենք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հունիսի 11-ին մեկնել էր Ադրբեջան:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Յագլանը նամա է ուղարկել Փաշինյանին դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ընդգծելով, որ Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram