Ջրաշեն գյուղում սելաֆները հեղեղել են բնակարանները, անասնագոմերն ու արտերը (լուսանկարներ)

MasterNews

Լոռու մարզի Ջրաշեն համայնքում երեկ ուշ երեկոյան տեղացած կարկուին հաջորդած հորդառատ անձրեւը մեծ վնաս է հասցրել համայնքին: ՀԺ-ի թղթակիցը Ջրաշենիվց հաղորդում է, որ գյուղում իսկական քաոս է տիրում: Ավերվել են ներհամայնքային ճանապարհները: Սելավաջրերը հեղել են բնակիչների նկուղները, բնակարաններն ու ավտոտնակները:

Նկուղներում պահեստավորված ալյուրը, պարարտանյութն ու բազմաթիվ այլ իրեր ամբողջությամբ փչացել են: Ջուրը նկուղներում հասել է ընդհուպ 2 մետրի: Սելավաջրերը քշել տարել են գյուղացիների ցանքատարածությունները, արտերը վերածվել; են լճակների: Հեղեղվել են նաեւ գյուղացիների անասնագոմերը, սատկել են ներսում եղած թռչուններն ու խոզերը:

Գիշերվանից մինչ այս պահը արտակարգ ռեժիմով են աշխատում Ջրաշենի համայնքնապետն ու համայնքապետարանի մյուս աշխատակիցները: Կատարվածի մասին դեռ երեկ տեղեկացրել են նաեւ մարզպետարանին ու Լոռու մարզային փրկարարական վարչությանը: Գյուղ են այցելել միայն փրկարարները: Այսօր ժամը 11:30-ի սահմաններում գյուղում թեպետ պահպանվում էր քաոսային վիճակը, սակայն մարզպետարանից մինչ այդ ժամը որեւէ մեկը չէր այցելել գյուղ, ինչը առաջացրել էր ջրաշենցիների հիմնավոր դժգոհությունը:

Մանրամասները՝ առաջիկայում

Լուսանկարները՝ հեղինակի

http://armtimes.com

Էդվարդ Արզումանյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Իտալական հայտնի շինարարական ընկերությունը պատրաստ է վերականգնման ծրագիր իրականացնել Գյումրիում

Իտալական հայտնի շինարարական ընկերությունը պատրաստ է  վերականգնման ծրագիր իրականացնել Գյումրիում:  Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց իտալական RIZZANI DE ECCHER շինարարական կազմակերպության բիզնես զարգացման պատասխանատու Անդրիա […]
Share
Instagram
Telegram