Վերաքննիչում մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը. դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

MasterNews

ՀՀ վերաքննիչ դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մեկնարկեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումների դեմ ՀՀ դատախազության բողոքների քննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Դատարանի դահլիճում ներկա է ամբաստանյալը՝ Ռոբերտ Քոչարյանը:

Դատաքննությանը զուգահեռ Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց հավաքվել են Քոչարյանի աջակիցները և նրա ազատությանը դեմ հանդես եկող անձինք:
Դեմ և կողմ արտահայտվող ցուցարարները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում, քաշքշում միմյանց: Ոստիկանության ծառայողները փորձում են վերահսկել իրավիճակը և պահպանել կարգուկանոնը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել է Սերգեյ Չիչոյանին

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել է տարիքով ավագ անդամին՝ Խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել […]
Share
Instagram
Telegram