Սևանի ոստիկանները հայտնաբերել են պատեհ առիթից օգտված տղամարդուն

MasterNews

Մայիսի 21-ին հաղորդվել էր, որ Սևան քաղաքի մի բնակիչ քարտը մոռացել է բանկոմատում, որից կանխիկացվել է 100 հազար դրամ, իսկ քարտը գողացել են:
Հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՊՊԾ դասակում ստացված տեղեկություններն իրացնելիս, Սևանի քրեական հետախույզների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 11-ին մեղայականով բաժին է ներկայացել 44-ամյա մի տղամարդ: Նա տվել է խոստովանական ցուցմունք, որ ապրիլի 11-ին, օգտվելով բանկային քարտը բանկոմատի մեջ մոռանալու հանգամանքից, կանխիկացրել և գաղտնի հափշտակել է 100 հազար դրամը, իսկ քարտը նետել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հղի կինը հիվանդանոցում մահացել է

հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 35 VP 581 համարանիշի […]
Share
Instagram
Telegram