Սանիտեք ընկերությունն այլեւս չի կարող սպասարկել Երեւանը

MasterNews

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանի աղբահանության և Սանիտեք ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին։ Քաղաքապետն ասաց, քաղաքապետարանն իր կողմից արել է ամեն ինչ, սակայն Սանիտեք ընկերությունն այլևս չի կարող սպասարկել, այդ կարողությունն էլ չունի, որ սպասարկի Երևան քաղաքը։

Հարցին, թե չեն ցանկանո՞ւմ, քաղաքապետը պատասխանեց «Ես չեմ կարծում, որն չեն ցանկանում։ Ըստ իս՝ իրենք ուղղակի չեն կարող։ Իրենց մեքենաների, աշխատուժի քանակը, տեխնիկական վիճակը գրեթե հասել են զրոյի։ Այսինքն՝ իրենց ասելով իրենց ունեն 12-18 մեքենա, բայց մեքենաների մեծ մասը ճանապարհի կեսից ուղղակի խափանվում են և հետ են վերադառնում իրենց նստավայր։ Այսինքն՝ շատ փոքր քանակությամբ մեքենաներ են կարողանում սպասարկել քաղաքը։ Եվ այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, դրա ուղիղ հետևանքն է»,- ասաց նա։

Հայկ Մարությանը նշեց, որ փորձեցին օգնել Սանիտեքին, ամեն ինչ արեցին դրա համար, բայց հասկացան, որ ընկերությունը նախ պատրաստ չէ գումարներ ներդնել այս գործում։ Այսօր վատ վիճակում են նաև Երևանի աղբամանները։ Ըստ պայմանագրի՝ Երևանում պետք է լինի 8000 աղբաման։ Բայց այսօր առկա են մոտ 5000-ը, որոնց վիճակը շատ վատ է։

«Մենք խնդրեցինք, հորդորեցինք, որ 8000-ը լինի, ասացինք՝ հարգերիներս, չենք ասում միանգամից 3000 հազար լրացրեք, բայց ինչ-որ ժամանակացույց կազմենք, որով դուք կսկեք բերել աղբամանները, այսպես հնարավոր չէ։ Իրենք ասացին՝ շատ լավ, և խոսք տվեցին, որ տարվա ընթացքում 1500 աղբաման կբերեն: Դա շատ քիչ է, բայց ասացինք՝ լավ, սկսեք բերել։ Եվ միանգամից սկսեցին տապալել այդ ժամանակացույցը, չկարողացան բերել։ Ես այդտեղ հասկացա, որ այդ մարդիկ կամ ունակ չեն, կամ ցանկություն չունեն համագործակցելու մեր քաղաքի հետ։ Իսկ քաղաքը չի կարող անվերջ սպասել մի ընկերության։ Մենք ասացինք՝ սկսենք աղբամաններից, հետո անցնենք մեքենաներին։ Եվ երբ աղբամանները չբերվեցին, ես հասկացա, որ մեքենաների մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասաց Հայկ Մարությանը։

Նա անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ Սանիտեքի հետ չեն լուծում պայմանագիրը։ «Ամեն գործողության վերջում պետք է իմանաս, թե ինչ ես անում։ Եթե մենք պատրաստ չենք այսօր մի բան անելու, չպետք է այնպես անենք, որ վնասենք մեզ»։

Հինգ մեքենա արդեն շահագործում է քաղաքապետարանը։ Հայկ Մարությանն ասաց, որ նախատեսվում է, որ ևս 29 մեքանա հունիսի վերջին կգան Հայաստան։ «Եվ այդ 29 մեքենայով մենք կարողանալու ենք շատ լավ իրականացնել աղբահանությունը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այս խնդիրն սկսվել է չորս տարի առաջ, երբ մեկ ընկերության մենաշնորհ է տրվել, և այսօր տեսնում ենք հետևանքները»,- ասաց նա։

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կոկորդիլոսաբուծարանի կառուցման գործընթացն ընթացքի մեջ է

Կոկորդիլոսաբուծարանի կառուցման գործընթացն ընթացքի մեջ է, կարող եք ներդրողին հարցնել։ Մենք պայմանավորվածություն ունենք, որ անպայման ամեն ինչ անելու ենք, որ չխոչընդոտենք, որ ներդրումը լինի։ Այս […]
Share
Instagram
Telegram