Պարզաբանում Չեխովի փողոցում անչափահասին ծեծի ենթարկելու վերաբերյալ

MasterNews

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ահազանգել էր Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի ծեծելու մասին։ Սոցիալական ցանցում դեպքը լայն արձագանք էր ստացել։
Հայտնում ենք, որ հունիսի 11-ին, ժամը 11.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «շտապօգնության» խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Սիլիկյան թաղամասում ապրող 16-ամյա մի պատանու։
Հիվանդանոց էին մեկնել բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներն ու տուժողից հաղորդում ընդունել։
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում Շենգավիթի ոստիկանները պարզել են կատարվածի հանգամանքներն ու երիտասարդին մարմնական վնասվածքը պատճառած անձի ինքնությունը։ Բացատրական աշխատանքների արդյունքում 18-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել։
Նախնական տվյալներով՝ երիտասարդները վիճել էին կենցաղային հարցերի շուրջ։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վարչապետը Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետին հանձնել ՀՀ քաղաքացու անձնագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր և Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ Ռենե Ռուքեին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: Ողջունելով […]
Share
Instagram
Telegram