Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հղի կինը հիվանդանոցում մահացել է

MasterNews

հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 35 VP 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Սեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետեւ առաջ ընթանալով՝ բախվել բետոնե պարսպին եւ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Վթարի հետեւանքով վարորդն ու 2 ուղեւորները, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում հղի կինը մահացել է։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի եւ վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները վարորդի կինն ու մայրն են։

http://lragir.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Դատարանում մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով նիստը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին նիստը: Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի […]
Share
Instagram
Telegram