ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

MasterNews

Հունիսի 12-ին, ժամը 13:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններում, ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ո.Ո., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորները՝ Ս.Խ.-ն (ծնված 1959 թ.) և Կ.Խ.-ն (ծնված 1989 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ: Կ.Խ.-ն մահացել է, իսկ Ս.Խ.-ն և Ո.Ո.-ն այնուհետև տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-14։00 Նոր-Նորքի 9-րդ […]
Share
Instagram
Telegram