Կոկորդիլոսաբուծարանի կառուցման գործընթացն ընթացքի մեջ է

MasterNews

Կոկորդիլոսաբուծարանի կառուցման գործընթացն ընթացքի մեջ է, կարող եք ներդրողին հարցնել։ Մենք պայմանավորվածություն ունենք, որ անպայման ամեն ինչ անելու ենք, որ չխոչընդոտենք, որ ներդրումը լինի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Մարզպետը վստահեցրեց՝ ներդրողը չի փոշմանել, ներդրումը պատրաստակամ է իրականացնել.

«Ներդրողը չի փոշմանել, ավելի պատրաստակամ է ծրագիրը կյանքի կոչել։ Սնահավատ չեմ, բայց աչքով տվողներ կարող է լինեն՝ բնապահպանական խնդիրներ բարձրացնողները։ Ընթացակարգ կա, որ պետք է անցնի։ Հողը, որի վրա նախատեսվում է ձեռք բերել, փորձաքննություն պետք է անցնի, ձեռք բերվի։ Բոլորին հայտնի է որպես կոկորդիլոսաբուծարան, բայց այն էկո-այգի է, այնտեղ լինելու է ալիքային լողավազան, մանկական խաղահրապարակներ, արագ սննդի կետեր, ռեստորաններ եւ այլն»։

Նրա խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեում կոկորդիլոսի ձվի վերաբերյալ խնդիրները լուծվել են։ Սարգսյանը մեկ անգամ եւս բացատրեց, թե նախկինում ինչ է նկատի ունեցել՝ կոկորդիլոսի ձուն թռչնի ձվի հետ համեմատելով։

«Իմ խոսքի մեջ եղել է հետեւյալը՝ ինչ ենք ասում, որ քանի որ չունենք մաքսային կոդ կոկորդիլոսի ձեւի մասով, ունենք մաքսային կոդ թռչնի թվի համար, ներմուծվում է թռչնի ձվի մաքսային կոդով։ Կոկորդիլոսն իր օրգան-համակարգով մոտ է թռչունին, կոկորդիլոսներն ինչ-որ ժամանակ նույնիսկ թռչել են։ Չունեն ստամոքս, ունեն քարաճիկ, հասկանո՞ւմ եք։ Սա է եղել ամբողջ պատմությունը, վերցրել դարձրել են․․․»,- ասաց Գարիկ Սարգսյանը եւ չզսպելով ծիծաղը՝ սկսեց բացատրել կոկորդիլոսի ծագումնաբանությունը եւ ասաց, որ արդեն դարձել է կենդանիների ուսումնասիրման մասնագետ։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Դավիթ Խաժակյանի մերձավորին ծեծի ենթարկած ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Երևանի «Լույս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի մերձավորին առնչվող միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանից։ «Գործի շրջանակներում եկու […]
Share
Instagram
Telegram