Դավիթ Խաժակյանի մերձավորին ծեծի ենթարկած ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

MasterNews

Երևանի «Լույս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի մերձավորին առնչվող միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանից։

«Գործի շրջանակներում եկու ոստիկանի մեղադրանքներ են առաջադրվել խոշտանգման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոենական կեղծիք կատարելու համար», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում  ասաց Մարինա Օհանջանյանը՝ ավելացնելով, որ նրանց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել, որոնցից մեկը բավարարվել է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավիթ Խաժակյանն հայտնել էր, որ ոստիկանության ծառայողները ծեծի են ենթարկել իր մերձավորներից մեկին։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քոչարյանի գործը ՍԴ ուղարկելու որոշումը վկայում է քննությունը ձգձգելու մասին. ՀՀ գլխավոր դատախազ

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը […]
Share
Instagram
Telegram