Աբովյանում հրկիզումների գործով Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է հարցաքննության

MasterNews

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 122–ին, հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս մասին NEWS.am-ին ասել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝  նշելով, որ ծանուցում են ուղարկել նրան։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը Քննչական կոմիտե հարցաքննության է հրավիրվել Աբովյան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի նախընտրական շտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պատգամավորն առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին վիրավորելն ու նրա աշխատանքը խոչընդոտելը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Պատգամավորն առաջարկում է քրեականացնել իշխանության […]
Share
Instagram
Telegram